Նկարը Է.Թ.Ա. Հոֆմանի «Ընկույզկոտրիչն ու մկների թագավորը»

Է. Թ.Ա. Հոֆման, Ընկույզկոտրիչն ու մկների թագավորը

 

Արդեն երկու հարյուր տարի է` քաջարի Ընկույզկոտրիչը, նույն ինքը` Մարդուկ-Ջարդուկը, գերում է մանուկ ընթերցողներին իր խիզախությամբ, անձնազոհությամբ ու այնքան բարեկիրթ պահվածքով: Արևմտյան աշխարհում Ընկույզկոտրիչը Սուրբծննդյան ամենասիրված խաղալիքն է, որի համար, անտարակույս, պարտական է նաև Է. Թ. Ա. Հոֆմանի «Ընկույզկոտրիչն ու մկների թագավորը» հեքիաթ վիպակին: Վերջինս խաղալիքներով ամենախիտ «բնակեցված» մանկական երկերից է: Վեպում կան ամեն դասի ու բնավորության խաղատիկիններ. քմահաճ ու անզիջող պուպրիկներ, հալից ընկած տարեց խրձիկներ, չտեսնված ու չլսված լարովի խելքով տիկնիկներ: Հոֆմանը խաղալիքների` գերմանական մշակույթի անզուգական և անգերազանցելի ճաշակը սիրով կիսում է իր ընթերցողի հետ: Մինչև ատամները զինված անագե զինվորիկները, հերոսաբար գրոհելով, նեղն են լծում եռագլուխ նենգ թագավորի մկնազորքին: Հեքիաթի հերոսուհին` Մարին, ու քաջ Ընկույզկոտրիչը միասին են… Մի խոսքով, փոքրիկ օրիորդաց ու տղայոց դրախտ` գրական տագնապներ ու հաղթանակի անուշ հրճվանք:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով