Երբեմն լինում է այնպես, որ խաղալիք գազանները, օրինակ, թավշե թեփագլուխ արջուկներն ու երկարականջ շլդիկները ոչ միայն կենդանանում են, դառնում իսկական գազաններ, այլև սկսում են մարդկային լեզվով խոսել, իրար օգնել կամ իրարից նեղանալ, անգամ բամբասել: Մի խոսքով` անել ամեն բան, ինչ հատուկ է մարդկանց: Ա. Ա. Միլնի Վինի Փու արջուկը թեև այնքան էլ գոհ չէ իր խելքից, սակայն ունի նվիրված սիրտ, բանաստեղծական հակումներ և համապատասխան քնարական ձիրք: Նրա գրվածքներում առանձնահատուկ տեղ է գրավում ամենապատվական կերակուրը` ՄԵՂՐԸ, որի բարդ ուղղագրությունը քաջ հայտնի է Արջուկին: Թեև այն, ինչ լավ է մեկի համար, մյուսին կարող է ամենևին դուր չգալ: Իյոր իշուկը, որը նույնպես կենդանացած խաղալիք է, գերադասում է ամեն տեսակ փշեր անուշ անել ու դառնորեն խորհել կյանքիս անարդարության շուրջ: