Վալտեր Քրումբախի ճամփորդական գողտրիկ այս պատմությունը չափածո մի շարադրանք է` գրված գերմանական մանկագրության լավագույն ավանդույթներով և հայերեն ներկայացված Պարույր Միքայելյանի շնորհալի փոխադրությամբ: Անցնելով բազում փորձությունների ու վտանգների միջով` Ոզնին պատմության ավարտին հանդիպում է իր սրտի տիրուհուն` պարկեշտ մի ոզնուհու` Միկա քաղցրահունչ անունով: Ահա այսպիսի ոզնեղեն արկածներ…
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Ինչե՜ր, ինչե՜ր Ոզնին կերավ.
Համեղ ճաշեր, տապակած հավ,
Մի պահ թվաց` տանն է իրենց…
Ու սեղանը սրտանց օրհնեց:
* * *
Վազում է նա, հա՜ վազում է,
Խիտ անտառը նվազում է,
Հանկարծ բուն է կռնչում` «Ո՜ւ…»
Ցամաքում է թուքը Ոզնու:
* * *
Ով ազնիվ է, աշխատասեր,
Լավ կյանքի է միշտ էլ հասել:
Վարձը Ոզնին ինչո՞ւ վատնի:
Խնայում է, որ չհատնի: