ՇԱՊԻԿԸ` Ռադյարդ Քիփլինգի

Ռադյարդ Քիփլինգ, Պատմվածքներ հենց այնպես

«Պատմվածքներ հենց այնպես» ժողովածուն Ռադյարդ Քիփլինգի ամենահայտնի երկերից է: Վերնագիրն ունի իր առանձին պատմությունը: Հեղինակը նախքան հրատարակելը այս զրույցները պատմել է իր փոքրիկ դստերը՝ որպես քնամուտի պատմություններ: Վերջինս շատ ու շատ երեխաների նման պնդել է, որ դրանք պատմվեն ճիշտ այնպես, ինչպես ամենաառաջին անգամ: Փոքրիկ ունկնդիրները, հայտնի բան է, խիստ պահպանողական են և իրենց սիրելի պատմություններում ու հեքիաթներում փոփոխություններ չեն հանդուրժում: Ժողովածուի զրույցները ծագումնաբանական պատմություններ են, մտացածին բացատրություններ, թե ինչպես են գազանները ձեռք բերել այս կամ այն առանձնահատկությունը. ինչպես է ուղտը սապատավոր դարձել, ինչպես է փղի քիթը երկարել` վերածվելով կնճիթի, ինչպես է ընձառյուծը դարձել բծավոր: Քիփլինգի գազաններն ունեն մարդկային վարքագիծ: Կենդանիների քիփլինգյան ընկալումն արտասովոր է, ինքնատիպ, հնարավոր է` պայմանավորված նաև հեղինակի` Հնդկաստանում ապրած մանկությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով