Screen Shot 2020-06-24 at 11.46.13 AM

Օսկար Ուայլդ, Եսասեր հսկան

Օսկար Ուայլդի նշանավոր հեքիաթը հայերեն թարգմանությունների քանակով զիջում է միայն «Փոքրիկ իշխանին»`  վկայելով այս գողտրիկ պատմության ոգեղեն մեծ ուժի մասին: Հեքիաթում ներկա է մանկան խաղի մեծարում` գրեթե սրբազնացում: Ուայլդը հսկայի պարտեզում խաղացող երեխաներին խաղընկեր է դարձնում նաև մանուկ Հիսուսին` յուրովի մեկնելով Տիրոջ խոսքը, թե` «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19:14): Գրավիչ ու նուրբ գորշ-կապտավուն երանգներով նկարազարդված այս հատորյակը հրավիրում է բոոր տարիքների մանուկ ընթերցողներին վայելելու կախարդված պարտեզի հավերժական գարունը:

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Ամեն օր, դասերից հետո երեխաները գնում էին Հսկայի այգում խաղալու: Մեծ ու գեղեցիկ այգի էր, խոտը` կանաչ ու կակուղ: Խոտերի մեջ, այս ու այն տեղ փոքրիկ ծաղիկներ էին բացվել` երկնքի աստղերի պես սիրուն: Այգու տասներկու դեղձենիները գարնան հետ ծածկվում էին վարդի ու սադափի գույն քնքուշ ծաղիկներով, իսկ աշնանը` լիառատ բերք տալիս: Թռչունները թառում էին ծառերի ճյուղերին ու այնպես քաղցրիկ երգում, որ երեխաները խաղը թողած` նրանց երգին էին ականջ դնւմ:                                                   

   ***

Տղայի ձեռքերի ափերին երկու մեխերի հետքեր էին: Երկու մեխերի հետքեր կային նաև Փոքրիկ ոտքերին:

Ո՞վ է հասցրել քեզ այդ վերքերը, ասա՛ ինձ, և ես մեծ թրովս կսպանեմ նրան:

-Պետք չէ,- պատասխանեց տղան,- իմացի՛ր, որ սրանք Սիրո վերքեր են:

-Ո՞վ ես դու,- հարցրեց հսկան ու տարօրինակ երկյուղածությամբ ծնկի իջավ մանկան առաջ:

Մանուկը ժպտաց Հսկային.

-Մեկ անգամ թույլ տվեցիր, որ խաղամ քո այգում: Այսօր հետս կգաս իմ այգին, որ Դրախտ են կոչում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով