Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը` օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո, նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպքերն այլ ընթացք են ստանում…
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Իմ պատմությունը սկսվեց մի մութ ու անլուսին գիշեր փոքրիկ անգլիական քաղաքում… Ծնվածս օրվանից որբանոցում եմ ապրել ինձ նման ուրիշ որբ երեխաների հետ…. բայց ամենավատն այն էր, որ բոլորս սոված էինք: