978-9939-68-063-7

Մակբեթ. պատմություններ Շեքսպիրից

«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Ուիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում:Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:

Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, իսկ հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:

 

ՄԵԲԵՐՈՒՄՆԵՐ

 

Տափաստանում մոլեգնում էր փոթորիկը: Երեք բհուկներ տաքանում էին կրակին բլթբլթացող կաթսայի շուրջը:

***

Մակբեթի հոգին խռովված էր: Կարո՞ղ էր նա սպանել թագավորին… Բայց լեդի Մակբեթն իրենն էր պնդում: Մակբեթը պետք է դառնար թագավոր, իսկ ինքը թագուհի:

***

Վհուկները նորից հավաքվել էին մոգական կաթսայի շուրջը: Մեկական դոդոշ ու օձ կաթսան նետելով` նրանք խառնեցին գարշահոտ թուրմը, որ տեսնեն` ինչ է բերում ապագան…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով