Վիկտորյան ամենանշանավոր հեքիաթ վիպակն ունի ոչ միայն հարյուրավոր վերահրատարակություններ ու թարգմանություններ, այլև բազմաթիվ նկարազարդ վերապատումներ` նախատեսված ավելի քնքուշ տարիքի ընթերցողների համար, որոնք դեռ անկարող են հաղթահարել Քերոլի լեզվական աշխարհի խոչընդոտները: Վերապատումի և գրավիչ ու գունեղ պատկերազարդման շնորհիվ փոքրիկ ընթերցողները կարող են հաղորդ դառնալ անգլիացի ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակի զարմանալի արկածներին խոսող գազանների ու փետրավորների և մարդացած թղթե զինվորիկների ստորգետնյա աշխարհում, որտեղ Ալիսին քաջածանոթ խաղերի կանոնները գլխիվայր են շրջված:
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
— Ըստ իս,- կռկռաց նա,- չորանալու համար առավել արմատական միջոցներ են պետք` օրինակ վազել: Իսկ վազքերից լավագույնը, ես կասեի` վազքերի վազքը, անկասկած, ժողովականների վազքն է:
-Դա ինչ բան է,- հարցրեց Ալիսը:
— Լավ է ցույց տամ, քան բացատրեմ,- պատասխանեց Դոդոն: Նա գետնին շրջան գծեց և բոլորին տեղավորեց շրջանի ներսում: Մրցույթի մասնակիցները տարբեր դիրքեր գրավեցին ու առանց ազդանշանի սպասելու սկսեցին վազել` ով որ ուղղությամբ ուզում էր և կանգ առնել, երբ խելքներին փչում էր: Այնպես որ, ո՛չ մրցույթի սկսվելը հասկացան, ո՛չ վերջանալը: