«Կապույտ աղվեսը» այն գրքերից է, որոնց հեղինակն ու նկարազարդողը մեկտեղված են նույն անձի մեջ: Մանկական գրականության մեջ նման դեպքերը քիչ չեն: Գիրքը սովորեցնում է փոքրիկ ընթերցողին գնահատել այն, ինչ ունես, օրինակ` սեփական կացարանի, մեր դեպքում` անտառի գեղեցկությունը… «Կապույտ աղվեսը» գունային հեքիաթ է: Դժվար է անգամ որոշել` պատկերներն են լրացնում պատմությունը, թե պատմությունն է բառերով ստեղծում գունային խորհրդանիշեր ու կապտականաչավուն երազային տրամադրություն: Պատմության հերոսը երազատես աղվեսիկն է, որ որոշում է թողնել հայրենի անտառն ու գնալ փնտրել իր երազի կապույտ անտառը: Անցնում է նա «տխուր ու խոնավ» անտառով, անցնում է ձյունապատ ու ցուրտ անտառով, ապա` գունավոր ու հոտավետ անտառով, բայց, մեկ է, վստահ է, որ իրենը երազի կապույտ անտառն է:
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Նա դեռ ոչ մի անգամ գիշերն արթուն չէր մնացել ու չէր տեսել իր անտառի գիշերային գույները: Փաստորեն իրեն ոչ մի ուրիշ անտառ էլ հակավոր չէր: Հենց իր մանկության անտառը գիշերը վերափոխվում էր կապույտ անտառի: Աղվեսիկն ուրախ էր իր անցած բոլոր անտառների չափ: Վերջապես նա գտավ իր անտառը, որը երբեք էլ չէր կորցրել: