Գրքի շապիկը` Թոմի Ունգերերի

Յոհաննա Սփիրի

Հայդին որբուկ է: Ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած լեռնային գյուղակում, որտեղ կյանքն ամենօրյա տոն է հիշեցնում: Հայդին ջերմորեն սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծապան Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն աղջնակը շուտով ստիպված է հրաժեշտ տալ գյուղին: Գալիս է Հայդիի մորաքույրն ու տանում նրան Ֆրանկֆուրտ: Մեծ ու աղմկոտ քաղաքում նրան մի նոր կյանք է սպասում` սայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ: Հայդիի կյանքն ընդմիշտ փոխվում է, բայց փոքրիկն ամբողջ հոգով ուզում է վերադառնալ գյուղ՝ պապի մոտ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով