«Հայդին» մանկական այն դասական երկերից է, որ ունի բազմաթիվ թարգմանություններ, փոխադրություններ, նաև վերապատումներ, որ հարմարեցված են կրտսեր տարիքի երեխաների ընթերցողական հնարավորություններին: Հայդիի` շվեյցարացի փոքրիկ գեղջկուհու պատմությունն այնքան գրավիչ է, որ անգամ բնագիր տեքստի փոփոխությունները չեն նվազեցնում վերջինիս պատումային թովչանքը, ու «վերստեղծված» վիպակը շարունակում է նվաճել նորանոր ընթերցողների: