Շապիկի նկարը Արթուր Ռեքհեմի

Ջ. Մ. Բարրի, Փիթր Փենը Քենսինգթոնյան այգիներում

 

Բոլոր երեխաներն էլ, բացի Փիթր Փենից, մեծանում են, սակայն տղայական ինքամոռաց խաղը մնում է նրանց հուշերում, որպես կախարդված մանկության թանկ հիշողություններով բեռնված մի սիրուն նավ, որի թովչանքից մինչև խոր ծերություն մարդու սիրտն ուռչում է…

Շատ ու շատ տարիներ առաջ փոքրիկ տղաներն այլ խաղեր էին խաղում: Դրանցից ամենահրաշալին խաղալիք նավակը «ծով» իջեցնելն էր, նավակ, որ ինքդ էիր սարքում փայտից` կայմի տեղակ ծառի մատղաշ մի ոստ կպցնելով: Ձգում էիր նավակին կապած կախարդական թելն ու տախտակամածին այս ու այն կողմ վազվզող մարդուկներ էին հայտնվում: Հանդիպակաց քամուց հմայված` նավակի ճեփ-ճերմակ առագաստները փքվում էին: Ինքնաշեն նավակն ու նրա փոքրիկ խիզախ նավապետը մեկնում էին հեռավոր ճամփորդությունների, հասնում մարջանե կղզիներ, որոնց մասին հմուտ նավատերերն ու անվախ ծովագայլերն անգամ չէին կարող երազել:

Ջ.Մ. Բարիի վիպակը պատմում է Քենսինգթոնյան այգիների` լոնդոնյան հայտնի զբոսայգու հետաքրքիր անցուդարձի մասին, որտեղ ամենակարևոր իրադարձությունը խաղն է: Անգամ մոլորված փոքրիկների համար Քենսինգթոնի փերիներն «աննման կացարան են կառուցում՝ տունտունիկի բոլոր կանոնների համաձայն, թեև լույսը բացվելուն պես այն ձյան պես հալվում–չքանում է…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով