978-9939-68-759-9a

Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և Կրակի գավաթը

Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդ աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում բոլոր ներկաներին:  Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Հարրին, Ռոնն ու Հերմայոնին վերադառնում են դպրոց, որտեղ նրան հայտնում են, որ մեկ դար ընդիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտելու մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում:

 

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

 Կես դար առաջ տարօրինակ ու սարսափելի մի դեպք էր կատարվել այստեղ. դեպք, որ տարեց գյուղացիները սիրում էին միմյանց հետ քննարկել, երբ բամբասանքի նյութը հատնում էր: Այս պատմությունն արդեն այնքան էին պատմել, այնքան ծաղկեցրել, որ արդեն ոչ ոք ստույգ չգիտեր, թե իրականում ինչ էր տեղի ունեցել: Սակայն պատմության բոլոր տարբերակները նույն սկիզբն ունեին: Սրանից հիսուն տարի առաջ՝ ամառային գեղեցիկ մի օր, երբ Ռիդլների տունը դեռ խնամված էր ու տպավորիչ, աղախինը լուսադեմին մտել էր հյուրասենյակ ու տանտերերին՝ երեք Ռիդլներին, մեռած գտել:

***

Ձյունը ծանր քուլաներով տեղում էր դղյակի վրա, նստում բակում: Հագրիդի շաքարապատ մեղրահացե տնակի կողքին Բոբեթոնի բաց կապույտ կառքը նմանվել էր եղյամ դրած դդմի: Դուրմսթրենգի նավի լուսանցույցները շաքարակալել էին սառույցից, իսկ նավի ամբողջ հանդերձանքը ճերմակել էր: Ներքևի հարկում տնասուն էլֆերը ձեռքներից եկածն անում էին պատվական ապուրներ ու ախորժելի պուդինգներ պատրաստելու համար, և միակ մարդը, որ շարունակ դժգոհում էր, Ֆլեր Դելաքուրն էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով