Նրբակտուց, ջինջ ու մանրիկ աչքերով, ժրաջան թռչնակ է: Կլոր տարին կարմրիկ բաճկոնակը հագից չի հանում: Բույն է հյուսում գետնի վրա` խոտածածկ անկյուններում: Թխսամայրն իր հոգատար թևիկներով տաքացնում է ձվերը: Հայր արշալուսիկը ճանճ ու բզեզ և անուշահամ հատիկ է բերում նրա համար և զվարթ ու քնքուշ երգեր հորինում: Երեկոյան, երբ պարտեզներին խորհրդավոր ստվերներ են իջնում, արշալուսիկը թռչներեն զարմանալի պատմություններ է անում, մեկ մեկ էլ` խոսք տանում բերում: