Մարդացած գազանների մասին պատմությունները միշտ էլ գրավել են մանուկ ընթերցողներին: Մարդ արարածը մի առանձին հմայք է տեսնում գազաններին իր հնարավորություններով ու հատկություններով օժտելու մեջ:
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Ամեն գիշեր արջերի ամբողջ բազմություն էր հավաքվում` լսելու կախարդական մեղեդիները, որ Արջի թաթերը դուրս էին բերում տարօրինակ առարկայից: Մի երեկո էլ մի հայր ու աղջիկ եկան անտառի բացատ:
Նրանք ասացին Արջին, որ տարօրինակ առարկան դաշնամուր էր կոչվում, իսկ ձայները, որ այն հանում էր` երաժշտություն:
-Արի՛ մեզ հետ քաղաք,- ասացին նրանք:- Այնտեղ ինչքան ասես երաժշտություն կա: Դու կարող ես մեծ գործիքների վրա նվագել հարյուրավոր մարդկանց համար և լսել այնպիսի գեղեցիկ հնչյուններ, որ բրդիդ մազերը կցցվեն: