Արշալուսիկ

ՓՈՔՐԻԿ ՃԱՄՓՈՐԴ

Ի՞նչ կարող է պատմել նա, ով երբեք չի ճամփորդել… Ջահել մտքի համար չկա ավելի հրապուրիչ ու անդիմադրելի բան, քան ճանապարհորդությունը, որ հաճախ սկսում ենք թեթև գրպանով` մոլորվելու վախը սրտներումս ու վերադառնում նոր մարդ` աչքներս լի այն հրաշալի բաներով, որ տեսել ենք ճանապարհին:

Ինչով էլ ճամփորդելիս լինենք, «անհամբեր» գնացքով, ինքնաթիռով, կարմրաթամբ նժույգի գավակին հեծած, ազնվակոթ ավելով, կախարդված գորգով թե զմրուխտ հավքի մեջքին նստած, մեկ ցանկություն ունենք` բացահայտել նորը, հանդիպել նոր հոգիների, վայելելու նոր ու լայնախոհ մարդ դառնալու հրճվանքը:

Ճամփորդել սկսում ենք ամենաքնքուշ հասակում, երբ մագլցում ենք բակի խնձորենու ճյուղին, որ բարձրից տեսնենք «հեռավոր աշխարհները», կամ, տնից խռովելով, փոքրիկ, թեթև կապոցը ձեռքներիս որոշում ենք հեռանալ, բայց դրացու դռանը չհասած, վախեցած հետ ենք դառնում…

Ճամփորդում ենք հայտնվելու համար այնտեղ, ուր նոր ու տարբեր է ամեն ինչ: Բայց քանի բարձր վերևից նայող երկինքն ամենուր նույնն է, նրա կապույտը ճամփորդին պահապան, օտար աշխարհներ չկան: Երջանկությունը ճանապարհ անցնելու մեջ է և ոչ տեղ հասնելու: Կապույտ ծովի կախարդանքը սկսվում է, երբ ափն այլևս չի երևում:

Ծովում չկա սովահար «գել ու գազանի» ահ: Այստեղ ուրիշ վտանգներ են: Տեսե՞լ եք` ինչպես է բարկացած ծովն իր ծանր կապույտ թաթերով ապտակներ հասցնում նավին, որը ցավից տնքում է` աղոթելով, որ քամին վերջապես հոգնած քուն մտնի ու ալիքները խաղաղվեն: Ու անծայր ջրերի ողորմածությանը հանձնված մարդու աչքը ջուր է կտրում` ցամաքին սպասելով:

Լուսաբացին այդ նույն ալիքները խոնավ համբույրներ են տեղում նավի թաց կողերին ու քնքշորեն առաջ հրում այն: Նավի` սիրուց խենթացած առագաստները հպարտ փքվում են: Քաջ նավապետը բեղի տակին ժպտում է: Կայմերին թառած նավաստիները սարդերի պես վեր ու վար են անում:

Կա երկու տեսակ ճամփորդություն: Մեկը, որ եթե ցանկանաս, կարող է իրականություն դառնալ, և մյուսը, որ տանում է դեպի քարտեզին անհայտ վայրեր, որտեղ գործում են այլ օրենքներ, ապրում են զարմանալի արարածներ, անտառներում շրջում են տարօրինակ ու անծանոթ գազաններ:

Անհամար առագաստներ են երամներով ձգվել դեպի ծովի կապույտ դրախտը: Ու շնորհալի ձեռքեր հետևել ու խնամքով թղթին պահ են տվել խիզախ ճանապարհորդների մասին հուշեր, որ տարիների հեռավորությունից սրտի թրթիռով ընթերցենք, որ մեզ էլ ձեռքով անի ճամփորդների հովանավոր ոգին` փոշոտ ճամպրուկին թմբկահարելով ճանապարհի անլռելի սաղմոսը:

Փոթորիկը. պատմություններ Շեքսպիրից

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Գանձերի կղզին (նոր վերապատում)

Ջոնաթան Սվիֆտ, Գուլիվերի ճանապարհորդությունները

Դանիել Դեֆո, Ռոբինզոն Կրուզո

Ջաննի Ռոդարի, Երկնագույն նետը

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Գանձերի կղզին (վերապատում)

Վալտեր Քրումբախ, Ճանապարհորդ Ոզնին

  • ԳՐԱԿԱՆ ԽԱՂԱՇԽԱՐՀՆԵՐ
    • Ջաննի Ռոդարի, Երկնագույն նետը
    • Կառլո Կոլլոդի, Պինոկիո
    • Է. Թ.Ա. Հոֆման, Ընկույզկոտրիչն ու մկների թագավորը
    • Օսկար Ուայլդ, Եսասեր հսկան
    • Ա.Ա. Միլն, Վինի Փու արջուկը
    • Ֆ. Հոջսոն Բրնեթ, Փոքրիկ արքայադուստրը
    • Ջ. Մ. Բարրի, Փիթրը և Վենդին
    • Ջ. Մ. Բարրի, Փիթր Փենը Քենսինգթոնյան այգիներում
    • Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում (վերապատում)
    • Լուիս Քերոլ, Ալիսը Հայելու աշխարհում
    • Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում, Ալիսը Հայելու աշխարհում
    • Լուիս Քերոլ, Ալիսի Արկածները Հրաշքների աշխարհում, Հայելու միջով ու թե Ալիսն ինչ տեսավ այնտեղ
    • Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում
  • ՓՈՔՐԻԿ ՃԱՄՓՈՐԴ
    • Ջոնաթան Սվիֆտ, Գուլիվերի ճանապարհորդությունները
    • Դանիել Դեֆո, Ռոբինզոն Կրուզո
    • Ջաննի Ռոդարի, Երկնագույն նետը
    • Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Գանձերի կղզին (վերապատում)
    • Վալտեր Քրումբախ, Ճանապարհորդ Ոզնին
    • Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Գանձերի կղզին (վերապատում)
  • ԳՅՈՒՂԱՇԽԱՐՀ
    • Յոհաննա Սպայրի
    • Յոհաննա Սփիրի
  • ԳՐԱԿԱՆ ՊԱՐՏԵԶՆԵՐ
    • Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ Խորհրդավոր պարտեզը
    • Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, «Խորհրդավոր պարտեզը»
  • ԶԱՐՄԱՆԱԼԻ ԳԱԶԱՆՆԵՐ
    • Յանոշ, Ա՜հ, որքա՜ն գեղեցիկ է Պանաման
    • Լիլիթ Ալթունյան, Կապույտ աղվեսը
    • Կլոդ Ռուա, Բաղձալի Բարովեկածը
    • Ալան Ալեքսանդր Միլն Վինի Փու արջուկը
    • Քենեթ Գրեհեմ, Քամին ուռիների մեջ
    • Լևոն Նես, Բալզակ. մի շան պատմություն
    • Ռադյարդ Քիփլինգ, Պատմվածքներ հենց այնպես
  • ԽԻԶԱԽ ՏՂԱՆԵՐ
    • Անտուան դե Սենտ Էքզյուպերի, Փոքրիկ իշխանը
    • Անտուան դը Սենտ Էքզյուպերի, Փոքրիկ Իշխանը
    • Անտուան Դը Սենտ Էքզյուպերի Փոքրիկ Իշխանը
  • «ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐ» ՎԻՊԱՇԱՐ
    • Ջ.Ք. Ռոուլինգ, Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
    • Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը
    • Ջոան Ռոուլինգ, Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը
    • Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և Կրակի գավաթը
    • Ջոան Ռոուլինգ Գերբնական գազաններ և որտեղ են նրանք բնակվում
  • ՊԱՏԿԵՐԱԳՐՔԵՐ
    • Դեյվիդ Լիչֆիլդ, Արջը և դաշնամուրը
    • Պետրոսիկը և լուսինը
    • Անտեսանելի Տոնինոն
  • ՎԵՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
    • Օլիվեր Թվիստ
    • Մակբեթ. պատմություններ Շեքսպիրից
    • Ռոմեո և Ջուլիետ. պատմություններ Շեքսպիրից
    • Ամռան գիշերվա երազ. պատմություններ Շեքսպիրից
    • Փոթորիկը. պատմություններ Շեքսպիրից
  • ՀԵՔԻԱԹՆԵՐ
    • Հարյուր հեքիաթ
    • Լինում է, չի լինում
    • Լատվիական հեքիաթներ
    • Լեոնարդո դա Վինչի, Առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    • Դերենիկ Դեմիրճյան, Քաջ Նազար
Արշալուսիկ (Erithacus rubecula)
Նրբակտուց, ջինջ ու մանրիկ աչքերով, ժրաջան թռչնակ է: Կլոր տարին կարմրիկ բաճկոնակը հագից չի հանում: Բույն է հյուսում գետնի վրա` խոտածածկ անկյուններում: Թխսամայրն իր հոգատար թևիկներով տաքացնում է ձվերը: Հայր արշալուսիկը ճանճ ու բզեզ և անուշահամ հատիկ է բերում նրա համար և զվարթ ու քնքուշ երգեր հորինում: Երեկոյան, երբ պարտեզներին խորհրդավոր ստվերներ են իջնում, արշալուսիկը թռչներեն զարմանալի պատմություններ է անում, մեկ մեկ էլ` խոսք տանում բերում:

Books Offers

  • Գույնզգույն Թագավորությունը: Հայ մանկապատանեկան գրականություն Գույնզգույն Թագավորությունը: Հայ մանկապատանեկան գրականություն
  • Ծուռ Դավիթը Ծուռ Դավիթը
  • Կապույտ աղվեսը Կապույտ աղվեսը
  • Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը
  • Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
  • Facebook
design: Nir Vana
code: Tigran