Օլիվեր Թվիստ
Պետրոսիկը և լուսինը
Դ. Լիչֆիլդ, Արջը և դաշնամուրը
Լիլիթ Ալթունյան, Կապույտ աղվեսը
Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում (վերապատում)

Ինչեր ասես` կան այստեղ. գրքեր, որ ի սկզբանե գրվել են որպես պատկերագրքեր և այնպիսիք, որ պատկերագիրք են դարձել լիածավալ` ոչ այնքան մանկական գրքերը վերապատմելու արդյունքում: Վերջինս, ի դեպ, մանկական ընթերցանությունն ընդլայնելու և հարստացնելու արդյունավետ ուղիներից մեկն է: Պատկերագիրքը հաճախ միջանկյալ դիրք է գրավում խաղալիքի և գրքի միջև, անցում կատարում խաղից ընթերցանություն, օգնում է դեպի գրքերի աշխարհը գրավել դեռ անվարժ կարդացող փոքրիկին: Պատկեր տեքստ համադրությունը խթանում է ընթերցումը` գրքում ամփոփված պատմությունը դարձնելով ավելի գրավիչ ու շոշափելի:
Պատկերագրքերի համար սովորաբար ընտրվում են մեծ տառաչափեր, որպեզի փոքրիկները կամ նրանց համար ընթերցող մեծահասակները հեշտությամբ կարդան այն: