ԽԻԶԱԽ ՏՂԱՆԵՐ
Փոքրիկ ընթերցողները մի առանձին սիրով են կարդում գիրքը, եթե այնտեղ խոսվում է մանուկ հերոսների մասին: Սովորաբար մակահասակ երեխայից չի ակնկալվում արտառոց քաջություն կամ անձնազոհություն, սակայն պատմությունից, իսկ ավելի հաճախ գրականությունից, մեզ հայտնի են դեպքեր, երբ խիզախությամբ աչքի են ընկնում ամենաքնքուշ հասակում: Մյուս կողմից` այլ է խիզախության ընկալումն այս տարիքում: Երբ փոքր ենք, անգամ առարկաների չափերի, տարածության ու ժամանակի ընկալումն է այլ, ուստի տարբեր են նաև քաջության չափանիշները: Մարդկային այս կարևորագույն որակին բազմիցս անդրադարձել են մանկական գրականության դասականներից Աստրիդ Լինդգրենը, Յոհանա Սփիրին, Լուիսա Էլքոթը, Ջեյմս Մեթյու Բարրին, Մարկ Տվենը, Անտուան դե Սենտ-Էքզյուպերին: