Փոքրիկ Տոնինոյի աներևույթ դառնալու անխոհեմ երազանքն իրականանում է. նրան չեն տեսնում: Անտեսանելի լինելը, ինչ խոսք, իր առավելություններն ունի, բայց, շատ չանցած, Տոնինոն հոգնում է իր այս զարմանալի մենաշնորհից: Ավելին, պարզվում է` այնքան էլ անվտանգ չէ մարդկանց աչքին անտես լինելը:
Ջաննի Ռոդարին ոչ միայն տաղանդավոր մանկագիր էր, այլև բացառիկ մանկավարժ-ուսուցիչ, և նրան քաջ հայտնի էր, թե ինչ չլսված-չտեսնված բաներ կարող էին հորինել փոքրիկ տոնինոները: