978-9939-68-062-0

Ամռան գիշերվա երազ. պատմություններ Շեքսպիրից

«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Ուիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:

Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին:

 

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Եթե, ոգիներս, ձանձրացրել ենք ձեզ, մտածե՛ք, որ մեր պատկերները նիրհի մեջ`  երազում եք տեսել, և հենց արթնանաք, ի չիք կդառնանք:

***

Ավանակի գլուխը դեռ ուսերին` Դմբուզը հանգստանում էր Տիտանիայի ննջարանում: Փերի թագւհին և նրա հպատակները ծառայում էին նրան. մարդը վայելում էր իր այցելության յուրաքանչյուր վայրկյանը:

-Իմ անո՛ւշ սիրեցյալ,- ղունղունում էր Տիտանիան,- ի՞նչ կուզես` անեմ քեզ համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով