Շապիկիը` Արա Բաղդասարյանի

Քենեթ Գրեհեմ, Քամին ուռիների մեջ

Ք. Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» վիպակն (1908 թ.) առանձնանում է հետաքրքիր ու գրավիչ սյուժեով, բացառիկ հեղինակային ոճով ու անօրինակ սրամիտ երկխոսություններով: Բայց գրքի ամենակարևոր առանձնահատկությունը նրա չորս անզուգական կերպարներն են: Գրեհեմի չորս հերոսները` տնակյաց ու խաղաղ բնավորությամբ Խլուրդը, ընկերասեր ու բարյացակամ Ջրառնետը, Դոդոշն ու Գորշուկը, ապրում են Թեմզա գետի զով ու գեղատեսիլ հովտում: Դոդոշը պարծենկոտ ու արկածախնդիր մի անձնավորություն է, որ դաս չի քաղում իր գլխին եկած փորձանքներից ու շարունակում է աղետալի գործեր բռնել, մինչև հայտնվում է բանտում ու շատ տխուր գիշերներ լուսացնում մռայլ բանտախցում: Գորշուկը ընկերներից վերջինն է: Վեպի լույս տեսնելուց հետո Գորշուկի տաք, պարենովառատ խոհանոցը դառնում է հարմարավետության և ջերմության խորհրդանիշ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով