978-9939-68-512-0B

Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը

 

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» Ջ.Ք.Ռոուլինգի փոթերյան շարքի երկրորդ գիրքն է: Այն լույս է տեսել 1998թ.-ին Լոնդոնում, հեղինակի անդրանիկ վեպից երկու տարի անց` բերելով նրան էլ ավելի մեծ ճանաչում, թարգմանվելով բազմաթիվ լեզուներով և հիմք ծառայելով համանուն ֆիլմի (2002թ) և մի շարք համակարգչային խաղերի համար: Գրքի վերնագիրն ինչ-որ չափով երկիմաստ է: Սենյակը, որ հերոսները փնտրում են և՛ գաղտնիքների սենյակ է. այնտեղ է բնակվում փոթերյան աշխարհի ամենասոսկալի հրեշներից մեկը, և՛ գաղտնի վայր, որը գտնելը գրեթե անհնար է: Պատահական չէ, որ վեպի վերնագիրը թարգմանական տարբեր մեկնություններ ունի:

     * * *

Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ մորաքրոջ տանն է, որտեղ նրա հետ վարվում են, ինչպես նվաստ մի արարածի:  Սակայն իրադարձություններն անսպասելի զարգացում են ապրում: Հարրի Փոթերը նոր բարեկամ է ձեռք է բերում` հանձին Դոբիի` անձնազոհ տնասուն էլֆի, որ խելքից դուրս «սխրանքներ» է գործում` իր հովանավորյալին փրկելու համար: Շուտով իր ընկերոջ` Ռոն Վիզլիի տանն անցկացրած երջանիկ օրերից հետո Հարրին վերադառնում է Հոգվորթս` վհկության ու կախարդության դպրոց: Հելոուինին դպրոցի սրահների պատերի հետևից լսվում են տարօրինակ, մահագույժ շշուկներ` ի նշան այն բանի, որ դպրոցի չորս հիմնադիրներից մեկի` Սալազար Սլիդերինի` հարյուրամյակներ առաջ կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, իսկ այնտեղ բանտված Սարսափն ազատ արձակվել: Հարրի Փոթերին վիճակված է դեմ առ դեմ հանդիպել զարհուրելի մի զեռունի` բասիլիսկոսի հետ, որի մահաբեր հայացքից մարդ ու գազան քար են կտրում:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով